Ջենէյ
Ջենէյ
Լրագրողուհի, նեարդային, չկողմնորոշուող։

Մոսկուա կինոթատրոն

Մոսկուա կինոթատրոն

Երեւան քաղաքի ամենահին կինոթատրոններից մեկը՝ «Մոսկուա» կինոթատրոնը գտնուում է Աբովեան 18 հասցէում։ Շէնքի կառուցուածքը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետութեան սկզբունքներին ու ոճին։ Պահպանելով տասնամեակների պատմութիւնը եւ գեղեցիկ աւանդոյթները՝ կինոթատրոնը մշտապէս գտնուում է առաջխաղացման փուլում:

Այն ունի չորս դահլիճ ՝ մեկ կարմիր մեծ եւ փոքր ու կապոյտ, չունի առանձին VIP կամ այլ սրահ։ Ըստ իս՝ մեծ դահլիճների եկրաններն անյարմար են ուղիղ դիտման համար եւ առաջացնում են աչքերի թեթեւ ցաւ ու յոգնածութիւն։ Կինոցուցադրութիւններին զուգահեռ կինոթատրոնում կազմակերպուում են զանազան միջոցառումներ եւ կինոփառատօններ։

Կինոթատրոնի սպասասրահում յաճախ իրականացուում են ցուցահանդէսներ։ Առաջին յարկում գործում է ժամանցային խաղերի սրահ, հրաձգարան, 7D եւ 9D կինոթատրոն։ Երկրորդ յարկում կարող էք գնել սնունդ եւ ըմպելիքներ, որոնք կարող էք օգտագործել դահլիճում ՝ ֆիլմ դիտելիս։

Յետ չմնալով մրցակիցներից՝ կինոթատրոնը մշտապէս փոփոխում է ցուցադարանը, ինչի արդիւնքում եկրան են բարձրանում ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային յայտնի ու նորաոճ ֆիլմեր։

Կայքէջում ներկայացուած են ընթացիկ, սպասուող ֆիլմացանկն՝ համապատասխան թրէյլերի եւ նկարագրութեան հետ, նաեւ ժամացուցակն ու ցուցադրուող դահլիճը, ինչն աւելի է օգնում ընտրութեան հարցում։ Սակայն նշեմ, որ առաւօտեան ցուցադրուող ֆիլմերի տոմսերն աւելի մատչելի են լինում, քան կէսօրից յետոյ։ Արտասահմանեան ֆիլմերը բացառապէս ցուցադրուում են ռուսերէն թարգմանութեամբ։

Կինոթատրոնին կից գործում է սրճարան, որտեղ կարող էք սրճել ֆիլմից առաջ կամ յետոյ։ «Մոսկուա» կինոթատրոնն աշխատում է երկուշաբթի–ուրբաթ օրերին, ժամը 10։00–22։00։

Կայք՝ moscowcinema.com

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով